Նախկին ոստիկանապետ, նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանը կղեկավարի ՀՀԿ Արարատի տարածքային կառույցը:
Հարցին, թե կհաջողվի՞ ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին «Հանրապետականի» համար շատ ձայներ բերել, հաշվի առնելով, որ Արարատի մարզում ուժեղ են Հովիկ Աբրահամյանի դիրքերը, նախկին ոստիկանապետը պատասխանել է, թե գուշակություններ անել չի ցանկանում։